Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/08/2018
Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ քննարկվել են Սեւան քաղաքի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սեւան քաղաքի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարային ծրագրերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը:
«Հանդիպումն անցավ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, ով արդեն 2-3 նման հանդիպում էր անցկացրել` արձանագրելով մարդկանց առաջարկները եւ դիտարկումները:
«Բոհեմ» արվեստանոց-թեյարանում մի քանի ժամ միավորվեցին եւ բաժանվեցին տեսակետները, եւ այդ ինքնատիպ խաչմերուկում հնչած առաջարկությունների, արված դիտարկումների առանցքում զարգացած, բարեկարգ, ներկայանալի Սեւան ունենալու գաղափարն էր ու մեծագույն ցանկությունը:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպման սկզբում նկատեց, որ իրենք կարեւորում են յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը, եւ տարբեր սերունդների երկխոսությունը. մի հարկի տակ հավաքելը դրա վկայությունն է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սեւանա լճի հիմնահարցերը, Գագարինի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակավայրի կարգավիճակի հստակեցման, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության տեսակների, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված առանցքային հարցեր:
Հարցադրումների մյուս շղթան ներառում էր տարածաշրջանում հնարավոր ներդրումների հավանականությունը, բիզնես միջավայրի զարգացումը, պետություն-մասնավոր հատված-համայնք համագործակցությունը, գրավիչ միջավայրի ստեղծումը, զարգացման հեռանկարների հստակեցումը»,- ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Համայնքի համար առաջնահերթություններ են համարվել ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների բարելավումը, կանաչ տարածքների մշակումը, ժամանցի վայրերի ստեղծումը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հավաստմամբ՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը սեւանյան հանդիպումը համարել է հաջողված եւ արդյունավետ, որը, միաժամանակ, մի շարք ծրագրերի ու ձեռնարկների սկզիբը կարող է լինել, նոր նախաձեռնությունների մեկնարկը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/943223.html#.W2xAo27xJ7w.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner