Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/08/2018
Ֆրանսերենն ափի մեջ. բեմահարթակում փոքրիկ ֆրանկոֆոններն էին

Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն 10-րդ տարին Սևան քաղաքում ամռան ասիաներին գործում է ֆրանսերեն լեզվի ուսուցման ամառային դպրոց:
Դպրոցն հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու ֆրանսերեն լեզվին, իսկ լեզվի միջոցով` ֆրանսիական մշակույթին, պատմությանը, կենցաղավարությանը:
Լեզվի նկատմամբ համայնքում տարեցտարի աճում է հետաքրքրությունը, որի արդյունքում ավելի շատ երեխաներ ու մեծահասակներ են ձգտում սովորել այդ լեզուն, այն դարձնել իրենց համար կիրառելի:
Սևանի և Գրենոբլի քաղաքապետարանների աջակցությամբ, «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության միջոցով ամառային դպրոցը ներգրավում է ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր հարյուրավոր երեխաների ու մեծահասակների:
Ուսուցումն ընթանում է 4 փուլով / 4 տարի /, որը հնարավորություն է տալիս տիրապետելու ֆրանսերեն լեզվի տարբեր մակարդակներին:
Ամառային դպրոցի տարեշրջանի փակումը սովորաբար ուղեկցվում է ավարտական միջոցառումներով, որոնք յուրաքանչյուր տարի պատրաստվում են տարբեր ձևաչափերով` ներկայացումներ, ֆիլմ, համերգ, բազմաբնույթ ակցիաներ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում դպրոցի աշխատանքներն ամփոփվում են երաժշտական ծրագրերով, որոնք դառնում են հայ-ֆրանսիական մշակույթի ինքնատիպ արտահայտություն:
Այս տարի էլ 100-ից ավելի ֆրանկոֆոններին համախմբել էր մշակութային ալիքը: Մանկական զբոսայգում փոքրիկ ֆրանկոֆոնները հանդիսատեսին ներկայացրին ֆրանսերեն երգերի ընտրանի, որոնք ուղեկցվում էին կոմպոզիցիոն լուծումներով:
Տեղին ընտրված երգերը, տարիքային խմբերի տարբերակումները, հանդերձանքն ամբողջացրին տոնական տրամադրությունը, ներկաներին պարգևելով հաճելի պահեր, ֆրանսիական մշակույթի հետ շփվելու մեծագույն հաճույքը:
Համերգային ծրագրի ավարտն ամփոփվեց հավաստագրերի հանձնմամբ: «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը հավաստագրեր հանձնեց դպրոցի հերթական շրջանավարտներին, տարեշրջանը բարեհաջող ավարտածներին, միաժամանակ գնահատեց կատարված աշխատանքը, կարևորեց տարիների ընթացքում ձեռքբերված մեծ փորձը, շնորհակալական խոսքեր հղեց նրանց, ում միջոցով և շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել այս ծրագիրը:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/08/13/975018/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner