Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
17/05/2018
Սևանի Բոհեմ-ում սպասվում է թանգարանային ինքնատիպ գիշեր

Թանգարանների միջազգային օրը, որը Հայաստանում նշվում է 15-րդ անգամ, տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը և ստանում բովանդակային նոր լուծումներ:
Այս տարի թանգարանային գիշերվան կմիանա նաև Սևանում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը, որը թեև դեռ չի բոլորել իր գործունեության մեկամյակը, սակայն հասցրել է դառնալ հանգստի, ժամանցի, շփումների, հանդիպումների և մշակութային երեկոների սիրելի ու սպասված վայր ոչ միայն սևանցիների, այլ նաև հյուրերի և զբոսաշրջիկների համար:
Արվեստանոց-թեյարանում գործում է նաև Հուշանվերների թանգարան:
Այն իրենից ներկայացնում է եզակի մի վայր Հայաստանում, որտեղ կարելի է ծանոթանալ, թե տարբեր ժամանակներում մարդիկ միմյանց ինչ են նվիրել, ինչ սովորություններ են ունեցել, ինչ ճաշակ և աշխարհայացք. այն նպատակ ունի բացահայտելու մեր կենցաղային մշակույթի էպիզոդները:
Մինչ «Բոհեմ»-ի պաշտոնական բացումը մի քանի ամիս իրականացվում էր հուշանվերների հավաքման գործընթացը: Արվեստանոց-թեյարանի բացումից հետո էլ թանգարանը հարստանում է գրեթե ամեն օր, ավելանում են նոր ցուցանմուշներ:
«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից բացված «Բոհեմ»-ում գործող թանգարանը զբաղեցնում է ոչ շատ մեծ տարածք, սակայն արվեստանոց-թեյարանի աշխատանքները համակարգող Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` ցուցանմուշներն այնքան կշատանան, որ կունենան առանձին շինությամբ թանգարանի շենք:
Մինչ թանգարանի առանձին շենք ունենալը, կարևորելով թանգարանների դերը, դրանց ճանաչողական, մշակութային արժեքը, բոհեմականները միանում են թանգարանային գիշերվան:
«Հուշանվերների թանգարանը մեր հպարտությունն է, և յուրաքանչյուր ցուցանմուշ, հուշանվեր-նվիրատվություն իր տեղն ունի, իր պատմությունը:
Այդ ամենը սիրով ներկայացնելու ենք մեր հյուրերին և այցելուներին:
Մայիսի 20-ը մեզ մոտ հայտարարված է թանգարանային օր, հրավիրում ենք բոլորին «Բոհեմ»` տեսնելու մեր հավաքածուն, լսելու հետաքրքիր պատմություններ, անցկացնելու մշակութային հաճելի երեկո»,- ասում է Գոհար Մնացականյանը:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/17/957669/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner