Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/09/2016
Սեվան քաղաքի համանուն զբոսայգում տեղադրվել է զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում նշանավորվել է հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի ուկիսանդր տեղադրումով: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազﬕ քարտուղար Արﬕնե Ղուկասյանը, զորավար Անդրանիկի կիսանդրին պատվիրվել է Սեւանի քաղաքային խորհրդի կողﬕց, 1993 թվականին, որը հեղինակել է քանդակագործ Տարիել Հակոբյանը: Այն նախատեսվել է տեղադրել Զորավար Անդրանիկի անունը կրող զբոսայգում, սակայն զբոսայգու անբարեկարգ լինելու եւ այլ պատճառներով ձգձգվել է: «Ավելի քան 23 տարի կիսանդրին ի պահ է տրվել Սեւանի թիվ 4 դպրոցի տնօրինությանը: Վերջապես այս տարի Սեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ ﬕջոցներով Անդրանիկ Օզանյանի անվան հրապարակում կառուցվեց կիսանդրու պատվանդանը, կատարվեցին բարեկարգման աշխատանքներ, իսկ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրը ﬔծանուն հայ հերոս Անդրանիկի կիսանդրին հանդիսավորությամբ տեղադրվեց իր անունը կրող զբոսայգու պատվանդանին: Սեւանցիները երկար են սպասել այս պահին»,-ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազﬕ քարտուղարը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
http://armenpress.am/arm/news/861318/sevan-qaxaqi-hamanun-zbosaygum-texadrvel-e-zoravar-andranik.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner