Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/12/2018
Սեւան համայնքին շնորհվել է ԵՄ ծրագրի գործող անդամի կարգավիճակ

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կողմից Սեւան համայնքին շնորհվել է գործող անդամի կարգավիճակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, 2017 թվականին Սեւան համայնքը միացել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը եւ ներկայացրել «ԵՄ-ն Սեւանի համար` բիզնեսի զարգացման եւ նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը, որը եղել է ոչ միայն հաջողված, այլ նաեւ մրցունակ:
2018 թվականին Սեւանում մեկնարկել է ծրագիրը` Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի գործընկերությամբ, ԵՄ համաֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության եւ աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում եւ ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:
«Սեւան համայնքի կողմից մշակված տեղական տնտեսական ծրագիրը գնահատվել է համաշխարհային բանկի փորձագետների կողմից եւ արժանացել հավանության` որպես ՀՀՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր:
Երկամյա ծրագրի աշխատանքների առանցքում գերակա է լինելու Սեւան համայնքի վերափոխումը` այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն, սոցիալապես ապահով դարձնելը:
Բիզնես կենտրոնի տարածքի միջոցով իրականացվող ծրագիրը հավակնում է ունենալ տեսանելի արդյունք, քանի որ որպես առաջնահերթություններ են ընտրված մի շարք կարեւոր ուղղություններ. ֆիզիկական ենթակառուցվածքների տրամադրում բիզնես համայնքին, համագործակցություն եւ կապերի ուժեղացում խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն գործարարներին եւ աշխատանք փնտրողներին:
Հիմք ընդունելով այս փաստը` ծրագրի շրջանակում Սեւանին շնորհվել է գործող անդամի կարգավիճակ: ՀՀՏԶ քարտուղարությունը բարձր է գնահատել Սեւան համայնքի համագործակցության պատրաստակամությունը եւ իրականացված աշխատանքը եւ պատրաստ է տրամադրել աջակցման բոլոր գործիքները` տեղական տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելու համար:
ՀՀՏԶ ծրագրի ղեկավար Պետեր Կորսբին իր շնորհավորական նամակում, բարձր գնահատելով ծրագրի կենսունակությունը, միաժամանակ ակնկալում է հետագա արդյունավետ համագործակցություն»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/959571.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner