Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/07/2017
Սեւանում նոր հանրային լողափ բացվեց. նախարարը խոստացավ, որ դրանց թիվը դեռ կավելանա (ֆոտոռեպորտաժ)

Սեւանում այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի ունեցավ Սեւանի հանրային լողափերի պաշտոնական եւ հանդիսավոր բացումը (ֆոտոռեպորտաժ): Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ Սեւանա լիճը, լինելով համաժողովրդական սեփականություն եւ ազգային հարստություն, պետք է հավասարապես հասանելի լինի յուրաքանչյուրին: «Սա է պատճառներից մեկը, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ տարիներ առաջ սկսվեց հանրային լողափերի ձեւավորումը, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա անվճար օգտվել այս կարեւոր բարիքից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հանրային լողափերի քանակն աստիճանաբար պետք է շատացնեն: Նրա խոսքով, Սեւանը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային ընդգրկումով բարձր որակ ունեցող ջրային տարածք է, ուստի կարեւորեց Սեւանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը անհնար է առանց քաղաքացիների մասնակցության: Անդրադառնալով վերջին շրջանում «Սեւան» ազգային պարկի եւ Սեւանի զարգացման ծրագրերն առաջ մղելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականներին՝ նախարարն ասաց. «Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Սեւանը, իր էկոլոգիական հավասարակշռությանը համապատասխան, դառնա տարածաշրջանում իսկապես գրավչություն ունեցող, ժամանակակից կայուն զարգացմանը համապատասխանող տարածաշրջան: Դրանում ակնկալում ենք բոլորիդ մասնակցությունը, ակնկալում ենք նաեւ խոշոր ներդրումներ, որ բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական շահերը համատեղվեն իրար հետ: Ամեն ինչ անելու ենք, որ որեւէ գործողություն չվնասի Սեւանին կամ նվազագույնի հասցվի, մեր քաղաքացիների կյանքը, առողջությունը, հանգստի կազմակերպումը լինի ամբողջական ու հեռանկարային»: Նախարարը նաեւ հանրությանը իրենց իսկ անվտանգ հանգստի համար զգոնության կոչ արեց: «Մենք ԱԻՆ գործընկերների հետ նաեւ ունենք շատ մեծ պարտավորություն, որ հոգ տանենք քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգ հանգստի կազմակերպման համար: Մնում է՝ դուք էլ ձեր հերթին կատարեք հիմնական կանոնները, որոնք վերաբերում են անվտանգ հանգստի կազմակերպմանը»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը: «Սեւան» ազգային պարկի այցելուների կենտրոնի տեղեկատվության մասնագետ Թամարա Կիրակոսյանի խոսքով՝ Կառավարությունը եւ «Սեւան» ազգային պարկը ջանք ու եռանդ չեն խնայել այցելուների հանգիստը պատշաճ կազմակերպելու համար. «Ունենք անվճար բուժկետներ, փրկարարական ջոկատի ծառայություն, ապահովված է հասարակության անվտանգությունը, կան հանդերձարաններ: Նաեւ կազմակերպելու ենք խաղեր, վիկտորինաներ, ֆիլմերի դիտում, սեմինար-քննարկումներ»,-նշեց Կիրակոսյանը: Նշենք, որ հանրային լողափերի բացմանը ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ելույթներով հանդես եկան Սեւանի համայնքային մշակութային կենտրոնի սաները, «Սեւան» ժողովրդական պարի համույթը:

ՆՅՈՒՍԷՄ
https://news.am/arm/news/398185.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner