Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
03/11/2018
Սեւանցի ծանրամարտիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ

Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանեց հանրապետական նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձեւից` տեղից ձգելով 303 կիլոգրամանոց ծանրաձողը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար արմինե Ղուկասյանը, նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ եւ հիմնադիր, սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, ով նաեւ նույն մարզաձեւի աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն է, ուժային եռամարտ մարզաձեւի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Միքայել Աբրահամյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ, ֆեդերացիայի նախագահության անդամ, մանկավարժական գիտությունների դոցենտ Սերգեյ Աբրահամյանը, մարզասերներ, մարզիկներ:
«Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգեց 250 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260 կիլոգրամանոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230 եւ 250 կիլոգրամանոց ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:
Օրն էլ վերածվեց մարզամշակութային միջոցառման` ժողովրդական պարային կատարումների եւ ծանրամարտի խմբի սաների ցուցադրական ելույթների ուղեկցությամբ:Վարազդատ Հակոբյանը, ում անձնական քաշը 65 կիլոգրամ է, հաղթահարեց նաեւ այդ մարտահրավերը եւ իր նոր ռեկորդը նվիրեց մարզչին` Յուրիկ Սարգսյանին, ով նոյեմբերի 1-ին նշում էր ծննդյան 78-ամյակը:
Նոր ռեկորդի սահմանումը դարձավ տոն, որը լի էր բարեմաղթանքներով, շնորհավորանքներով, պարգեւատրումներով ու նվերների հանձնմամբ:
Ռեկորդներին զուգահեռ՝ Սեւանի մարզադպրոցում շարունակվում են ամենօրյա պարապմունքները, որոնց շնորհիվ սեւանցի շատ ծանրամարտիկներ լավագույնս ներկայացնում են Սեւանն ու Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր առաջնություններում:
Օրեր անց` նոյեմբերի 15-ին, Վարազդատ Հակոբյանը, Վահագն Միքայելյանը, Արթուր Ակիշին եւ Կարեն Առաքելյանը մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, իսկ Գարիկ Ղազարյանը եւ Լևոն Օհանյանը պատրաստվում են մասնակցելու 2019 թվականին տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
Այժմ էլ վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանը եւ նրա սան Գառնիկ Աբրահամյանը մարզում են 45 երեխաների եւ պատանիների: Մարզիկների եւ մարզիչների կողքին է կանգնած Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ով իր ամենօրյա աշխատանքի առանցքում է պահում մարզադպրոցի գործունեությունը եւ աջակցում ցանկացած հարցում` պարապմունքներից մինչեւ մրցելույթներ»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/953238.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner