Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/12/2018
Վառվեցին Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում կանգնած տոնածառը սպասում էր գլխավոր արարողակարգին, որը տեղի ունեցավ նախօրեին` երեխաների երգ ու պարի, Ձմեռ պապի բարեմաղթանքների ուղեկցությամբ: Վառվեցին Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը և ամբողջացրին քաղաքի տոնական տրամադրությունը:
Մինչ տոնածառի շուրջ Սևանի մշակութային կենտրոնի պարային համույթների սաների կատարումներն էին հաջորդում միմյանց, քիչ այն կողմ. «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի երիտասարդները սևանցիներին հրավիրում էին ամանորյա տոնավաճառի` մեկ բաժակ թաք թեյի ընկերակցությամբ:
Դեկտեմբերի 26-ի երեկոն ջերմացել էր փոքրիկների ծիծաղից, բարձր տրամադրությունից, ինչպես նաև քաղաքի բազմագույն լույսերից, որոնք կզարդարեն մարդկանց տոնական օրերը` պարգևելով հաճելի ակնթարթներ:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և համայնքապետարանի աշխատակազմը հոգացել են, որպեսզի նախատոնական և տոնական Սևանը լինի գեղեցիկ, լուսավոր և գրավիչ:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/12/27/1005494/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner