Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
29/09/2017
Գրենոբլի հայ համայնքը կշարունակի աջակցության ծրագրերը Սեւան քաղաքում

Վերջերս պաշտոնական այցով Սեւան քաղաքում էր գտնվում Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի «Հայ մշակույթի տան» նախագահ Սիրանուշ Խաչատրյանը:
Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արﬕնե Ղուկասյանը, այցի նպատակն էր՝ ծանոթանալ Գրենոբլ քաղաքի «Հայ մշակույթի տան» ներդրուﬓերով արդեն իրականացված ծրագրերին եւ քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ քննարկել ապագա աջակցության ծրագրերի ներդրման ուղղությունների մասին:
Ինչպես ներկայացվեց Սեւանի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում՝ Սեւան համայնքի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ» եւ թիվ 4 «Գալիք» մանկապարտեզներում եւ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչներ՝ Գրենոբլի քաղաքապետարանի եւ «Գրենոբլ Գոսպել Սինգերս» երգչախմբի հովանավորությամբ:
«Մինչ համայնքի ղեկավարին հյուրընկալվելը Սիրանուշ Խաչատրյանը համայնքապետարանում հանդիպեց «Բողբոջ» եւ «Գալիք» մանկապարտեզների տնօրեններին, աշխատակիցներին եւ սաներին:Հանդիպման սկզբում Սեւան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք Սեւանի համար ունեն իրական նշանակություն եւ հեռանկարային են, մասնավորապես` այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներ, Սեւանի հաստատություններում եւ մասնավոր սեկտորում արեւային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ:
Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահը սեւանցի գործընկերներին ներկայացրեց Գրոնոբլում գործող հայկական համայնքը, դրա դերակատարումը քաղաքում, համագործակցված աշխատանքը ֆրանսիական կողﬕ հետ, ունեցած ձեռքբերուﬓերը, հայապահպան գործունեությունը:
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, խոսելով համայնքային առաջնահերթությունների մասին, առանձնացրեց օրակարգային կարեւոր ﬔկ հարց` ուսանողական ավտոբուսի գործարկումը, որի կարիքը շատ է զգացվում Սեւանի բազմաթիվ ուսանողների համար:
Ավտոբուսի կամ ավտոբուսների գործարկումը լինելու է անվճար, ծառայելու է համայնքի ուսանողներին, որի շնորհիվ լուծվելու է սոցիալական եւս ﬔկ հրատապ խնդիր»,-ներկայացրեց Արﬕնե Ղուկասյանը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ վերոնշյալ հաստատություններում տեղադրված արեւային ջրատաքացուցիչները շենքերն ապահովում են շուրջօրյա տաք ջրով եւ նկատելիորեն կրճատում ջեռուցման ծախսերը:
«Գրենաբլի հայ համայնքի ներկայացուցիչը Սեւանից ﬔկնեց առաջարկությունների նոր փաթեթով, որը կարծում եմ, կունենա գործնական շարունակություն»,- հավաստեց քաղաքապետի խորհրդականը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/907251/grenobli-hay-hamaynqy-ksharunaki-ajakcutyan-tsragrery.html#.WdNEqcAke1o.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner