Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/01/2019
Բարի մաղթանքներին միախառնվել էին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության, Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության

Հունվարի 14-րդ օրվա առավոտյան սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց 18-ամյա որդիներին, ովքեր 1-2 օր անց համալրելու են զինված ուժերի շարքերը:
2019թ-ի ձմեռային զորակոչը Սևանում մեկնարկեց երգ ու պարով, «անփորձանք ծառայության» և «բարի վերադարձ»-ի պատգամներով: «Սևան» ժողովրդական պարերի համույթի սաների կատարումներն էլ ձմռան ցուրտ օրը լցրել էին ջերմությամբ:
Սևանի համայնքապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր:
Սևանի տարածաշրջանի և համայնքի հինգտասնյակից ավելի զինակոչիկներին, նրանց ծնողներին և հարազատներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Գևորգ Մխեյանը, Սևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը:
Բարի մաղթանքներին միախառնվել էին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության, Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի փոխմարզպետ Անուշավան Ղազարյանը, զինվորականներ: Տղաներին սպասվում էր հաճելի անակնկալ:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից նվերներ հանձնվեցին համայնքի նորակոչիկներին, իսկ Սևանի վետերան ոստիկանների խորհուրդը` խորհրդի նախագահ Գեղամ Ավետիսյանի գլխավորությամբ, նվերներ էր պատրաստել տարածաշրջանի գյուղական համայնքների տղաների համար:
Այս գեղեցիկ ավանդույթը կրկնվում է ամեն տարի և ունի տասնամյա պատմություն:
Ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ բանակ գնացող տղաներն ու նրանց հարազատները հրաժեշտ տվեցին միմյանց:
Իսկ առջևում բանակային ծառայության երկու տարիներն են:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/01/14/1009061/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner