Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/03/2019
Մարտի 23-ին սևանցիները համախմբվեցին Մաքուր Սևան կարգախոսի շուրջ

Դեռևս փետրվար ամսին «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդես են եկել նախաձեռնությամբ, և մարտի 23-ին մտադիր են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ:
Հայտարարությանը հետևեցին կոնկրետ գործողությունները, և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ը հայտարարվեց համապետական մաքրության օր` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը մեր բակն ու փողոցը, մեր շրջապատը մաքրելու լավագույն ձեռնարկներից է:
Շաբաթօրյակը կազմակերպած անցկացնելու նպատակով համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով դեռևս մեկ ամիս առաջ քարտեզագրվել է համայնքի ողջ տարածքը` ըստ տեղամասերի, նշանակվել են պատասխանատուներ, իրականացվել է իրազեկման գործընթաց, ուղարկվել են ծանուցումներ` ըստ հատկացված տարածքների, նախապատրաստվել է համապատասխան տեխնիկա:
Ինչպես նշված էր համայնքի ղեկավարի ուղերձում, «մաքրությունը կենսակերպ դարձնելու գործում մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը, կարևորում ենք յուրաքանչյուրիդ մասնակցությունը և սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ:
Դուրս եկեք բակ ու փողոց, ցուցաբերեք քաղաքացիական պատասխանատվություն` դառնալով քաղաքի սրտացավ տանտեր․ մեր քաղաքի բարեկարգ և ներկայանալի տեսքը ապահովվելու է ձեր ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ»: Սևան համայնքը մարտի 23-ին ընդառաջ համագործակցային մեծ աշխատանք է իրականացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ:
Այսօր առավոտյան, չնայած եղանակային ոչ բարենապաստ պայմաններին, համայնքում գործող կրթական, առողջապահական հաստատությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքապետարանի, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների և ընկերությունների աշխատակիցներ, տնտեսվարող սուբյեկտներ պարտաճանաչ ձևով կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:
Սևանը դեռևս չի ազատվել ձյան կապանքներից, սակայն շաբաթօրյակի մասնակիցները փորձեցին հնարավորության սահմաններում ապահովել իրենց ամրացված տարածքների մաքրությունը: Շաբաթօրյակին մասնակցեց 2000-ից ավելի մարդ, օգտագործվեցին մեծ քանակությամբ գործիքներ, 13 միավոր տեխնիկա, որի արդյունքում իրականացվեց մեծածավալ աշխատանք:
Հանրակրթական դպրոցների աշակերտները ևս աչքի ընկան իրենց ակտիվությամբ: Շաբաթօրյակի աշխատանքները վերահսկում և համակարգում էր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը` ընթացքում տալով համապատասխան հանձնարարականներ: Շաբաթօրյակի աշխատանքներին հետևում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի պատասխանատուները:
Շաբաթօրյակի աշխատանքները շարունակվում են:
Մաքրության ընթացքում կուտակված աղբը տեղափոխվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Սևանում մարտ ամիսը դեռևս անկայուն է եղանակային առումով: Մաքրության օրերն առավել նպատակային դարձնելու համար պետք է հայտարարվի միամսյակ, որը հնարավորություն կտա եղանակային պայմաններին համահունչ շաբաթօրյակ կազմակերպել առավել բարենպաստ պայմաններում:
Ինչևէ, մաքրությունը չի ավարտվում մեկ կամ մի քանի օրով, այն ամենօրյա գործընթաց է, որի իրականացումն ապահովվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով, իսկ բնակիչներն էլ մաքրությունը պետք է դարձնեն կենսակերպ նաև իրենց տուն ու բակից դուրս:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/03/23/1030853/?fbclid=IwAR1TOWKBba_zs74DseEQRJAxA7YWu_ATh-0VYCGnEmjol_t0Yp7VLjGVL8Q

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner