Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/11/2018
Հայաստանի ամենա-ամենա համայնքները. մրցանակաբաշխություն

Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան-նորացված համայնքներ խորագրով» ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ քաղաքային և գյուղական մի շարք համայքների ղեկավարներ։
Ընդունելության ժամանակ նախ տեղի ունեցավ «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որտեղ քաղաքային համայնքներից լավագույնը ճանաչվեց Գեղարքունիք մարզի Սևան քաղաքը, իսկ գյուղական համայնքներից լավագույնը հայտարարվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքը։
Ամենաբարկարգ համայքն ճանաչվեց Գորիսը, ամենամաքուր համայնքներն են Էջմիածին և Գավառ քաղաքները։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, մրցանակները կրկնակի արժևորվում են նրանով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրը։
«Այս տարի մենք դիմավորում ենք Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյակը՝ նոր Հայաստանում՝ նորացված համայնքներ կարգախոսով:
Հաղթող Սևան քաղաքն, օրինակ, անցած տարվանից բավական լավ նախաձեռնություններ ունի՝ և բարեկարգման, և կառավարման, և տնտեսական նոր ծրագրի առումով։ Ինչ վերաբերում է գյուղական համայնքներից լավագույնը ճանաչված Գառնի համայնքից, ապա այն վստահորեն բազմաթիվ չափորոշիչներով գերազանցում է մրցանակաբաշխությանը հայտ ներկայացրած բոլոր մյուս գյուղական համայքներին։
Ընդհանուր առմամբ 502 համայնքներից հայտեր ստացել ենք ընդամենը 49-ից»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է 2006 թվականից։
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ինչպես կգնահատի ՏԻՄ-երի խոշորացման գործընթացը. Էմին Երիցյանը նշեց, որ այդ հարցում պետք է քաղաքական որոշում կայացվի։
«Երբ բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում, ցանկացած քաղաքական որոշում անբավարար որոշում է։ Եվրոպական խարտիան էլ, մեր օրենսդրությունն էլ պահանջում են, որ մարդկանց կարծիքը հաշվի առնվի։
Նախկին երկու մեծածավալ խոշորացումներն իրականացվել են առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու»,- ասաց նա։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն իր հերթին նշեց, որ տեղական ինքնակառավարման 22 տարվա պատմությունը մի կողմից բավարար ժամանակ է խորքային եզրահանգումներ անելու համար, բայց մյուս կողմից էլ բավականին երիտասարդ տարիք է, որպեսզի հնարավոր լինի արձանագրել, որ հասել ենք նրան, ինչին ձգտել ենք։
«Մենք դեռ անելիքներ ունենք, մենք դիմանիկ զարգացող համակարգ ենք, որը շատ արագ արձագանքում է փոփոխություններին։ Մենք ունենք նաև բավական զգալի ձեռքբերումներ, կայացած թիմ, ՏԻՄ լավ մասնագետներ, որակյալ փորձագիտական հանրույթ։ Մենք պետք է կարողանանք արդյունավետորեն արձագանքել առկա խնդիրներին, եթե չարձագանքնենք համակարգում կունենանք լրջագույն խնդիրներ։
Արդեն 22 տարի մենք ունենք տեղական ժողովրդավարություն, որը մեր երկրի զարգացման հիմնասյուներից է»,- ասաց Վաչե Տերտերյանը։

ՊԱՆՈՌԱՄԱ
https://www.panorama.am/am/news/2018/11/10/%D5%8F%D4%BB%D5%84-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/2031604?fbclid=IwAR29C2m5BEP98TJnrh8lJwm2-VyMRKmZ46o1HgY0nnN4JSsNnKcD2fOVDYk

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner