Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/04/2019
Մայիսի 25-ին Արի, պարի Քոչարի ֆլեշմոբը կրկին կհամախմբի հայերին

Հայկական ավանդական Քոչարին ոչ միայն մեր մշակույթի այցեքարտերից մեկն է, այն նաև հայ ժողովրդի ինքնության, ինքնաարտահայտման մի մասնիկը, որ ապրում է յուրաքանչյուրի հոգում` անկախ բնակության վայրից ու տարածությունից: Քոչարին նաև համախմբման մեծ ուժ ունի, որը դարձել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տուն» միության հերթական նախաձեռնության առանցքը:
Նախաձեռնությունն առաջին անգամ անցկացվեց 2018թ. մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի 1-ին Հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:
Կարդացեք նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում Ֆրանսիային Վահան Տեր-Ղեւոնդյան. «Կատարված աշխատանքն իմ նախընտրական ծրագրի համատեքստում է» Հրապարակվել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին արդյունքները Սա մի փորձ էր համախմբելու աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության և մեր փառավոր հաղթանակների:
Աշխարհի հայությանը միացավ նաև Սևան համայնքն իր պարային համույթներով: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ֆլեշմոբի հեղինակներին միացել էին Իզերի դեպարտամենտը, Գրենոբլի քաղաքապետարանը, աջակցում էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լիոնի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը:
Ֆլեշմոբի առաջին և հաջողված փորձն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի այն ունենա շարունակություն: Ինչպես նշում է «Արի, պարի Քոչարի» նախագծի հեղինակ և համակարգող Սիրանուշ Խաչատրյանը, այս տարվա ծրագիրը նվիրված է Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:
«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը` աշխարհասփյուռ հայերին Քոչարու շուրջ համախմբելուն, այս տարի ընտրել ենք Կարնո քոչարին` որպես մասնակցության համար առաջնային պար,- նշում է Սիրանուշը և հավելում,- քչերը գիտեն, որ Կոմիտասը գրի է առել նաև պարեր, որոնցից մեկն էլ Կոմիտասի Շորոր-ն է: Առաջարկում ենք նաև պարել Շորոր-ը»: «Արի, պարի Քոչարի»-ին մայիսի 25-ին կրկին կհամախմբի աշխարհի հայերին Քոչարու շուրջ:
Սևան համայնքն այս տարի էլ կունենա իր մասնակցությունը. այս օրերին համայնքում գործող տարբեր համույթներ պատրաստվում են ներկայացնելու մասնակցության հայտեր: Սևանի մի քանի պարային համույթներ իրենց մասնակցությունը կունենան համահայկական այս յուրահատուկ ֆլեշմոբին` միանալով տարբեր մայրցամաքներում գործող, հայկական մշակույթն ու հայ ոգին պահող պարային համույթներին:
Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու համացանցում: Նախագծի կազմակերպիչները վստահ են, որ ֆլեշմոբի մասնակիցները զարմացնելու, հիացնելու, ապրեցնելու են իրենց պարով` դառնալով այս ինքնատիպ նախաձեռնության կյանքի կոչողներն ու գլխավոր հերոսները:
Հավելենք, որ պարերի մասին համառոտ տեղեկությունները և ուսուցողական հոլովակները զետեղված են Արի, պարի Քոչարի ֆեյսբուքյան էջում և aripariqochari.com կայքում:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/04/18/1036789/?fbclid=IwAR1jAomPv4veXmd25zre_TSJ32tUktpqYPVISSUNUuIC1EL9TGo1UYUyEDA

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner