Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/09/2016
Ես իմ ժողովրդի հետ իմ քարոզարշավն եմ անցկացնելու. Ռուդիկ Ղուկասյան

Սևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա` իր հետ կապված բոլոր իրադարձությունները, կազմակերպում են Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. «Ես ոչինչ անել չեմ պատրաստվում, իմ ժողովրդի հետ իմ քարոզարշավն եմ անցկացնելու»: Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ բերման էին ենթարկել Ռուդիկ Ղուկասյանին, և նրան մեղադրանք է առաջադրվել: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի Սևանի քաղաքապետը հարցաքննության է հրավիրվել որպես վկա: «ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։ Նկատի ունենելով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Սևանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է ուղարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին և հրավիրվել որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, և քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։ Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին. նա եկել է փաստաբանի հետ և պարտավորվել ավելի ուշ ներկայանալ քննչական գործողության»,-նշված էր հաղորդագրության մեջ։

ԱՐՄԼՈՒՐ
http://armlur.am/585776/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner