Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/06/2018
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը Սևան

Գեղարքունիքի մարզի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային 12-րդ օրը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուների և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Սևան քաղաքում, այցելեց շինհրապարակներ, ծանոթացավ պետական,համայնքային և դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացվող հիմնանորոգման և կառուցման ծրագրերին:
Օրվա այցի հասցեներն էին` թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ, Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ, Սևանի բժշկական կենտրոն, Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց: Մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սևանի համայնքապետարանն էր, որտեղ նա հանդիպումներ ունեցավ համայնքապետարանի աշխատակազմի, տարածաշրջանի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպում-քննարկումների ընթացքում մարզպետը ծանոթացավ այդ ոլորտներում իրականացվող աշխատանքներին, հիմնախնդիրներին, տվեց համապատասխան հանձնարարականներ:
Ինչպես իր խոսքում նշեց մարզպետ Սաղաթելյանը, Սևանում ընթացող լայնածավալ շինարարությունը չափազանց ոգևորիչ է ու հուսադրող, և կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում այստեղ մենք լուրջ առաջընթաց կարձանագրենք կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտներում:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/06/13/963911/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner