Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/07/2017
Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում տրվեց հանգստյան սեզոնի ﬔկնարկը

Սեւան քաղաքի թիվ 1,2,3 հանրային լողափերում հանդիսավորությամբ տրվեց հանգստյան սեզոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Բնապահպանٳթյան նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքٳնիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը, պաշտոնական այլ անձինք: Հանգստյան սեզոնի բացման կապակցությամբ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սեւանա լիճը համաշխարհային նշանակության էկոհամակարգ է, որը հարկավոր է շարունակ պահպանելու զարգացնել՝ այն արդյունավետ ծառայեցնելով ﬔր ժողովրդի եւ երկրի կարիքներին: «Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ու զարգացման այն ծրագրերը, որ ընկած են պետական որոշուﬓերում, չեն կարող ոչ ﬕ կերպ իրականացվել, եթե դրան սրտացավորեն չմասնակցեն բոլոր շահագրգիռ կառույցներն ու անհատները: Միաժամանակ Սեւանն իր բազմազան գրավչություններով պետք է հասանելի լինի ﬔր երկրի բոլոր քաղաքացիներին, ինչի համար էլ պետության կողﬕց ժամանակին ստեղծվել են հանրային լողափերը, որոնցից 3-ը գործելու են այս տարի: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մոտակա ժամանակներում կարողանանք ավելացնել հանրային լողափերի թիվը նաեւ մարզի մյուս տարածքներում կամ համայնքներում, որպեսզի ավելի շատ մարդիկ Սեւանա լճի ափին իրենց հանգիստն անվճար վայելելու հնարավորություն ունենան»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Նախարարը հավաստեց նաեւ, որ շուտով տրվելու է Ծովագյուղի տարածքի հանրային լողափի շինարարության ﬔկնարկը, որտեղ ինքը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այսօր այցելել են անձամբ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին շեշտեց, որ մարզպետարանը եւս անելու է հնարավորը, որպեսզի առաջիկայում էականորեն ավելանան հանրային լողափերը, իսկ մարզի ողջ տարածքը, այդ թվում եւ հանրային լողափերը, ունենան մշտական եւ ակնառու մաքրություն: «Այսօր ﬔնք «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարել ենք համամարզային հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում են մարզի բոլոր կազմակերպությունները: Հուսով եմ, որ ﬔնք ճիշտ ու արդյունավետ կօգտագործենք Սեւանի գրավչությունները, կավելացնենք հանրային լողափերը, կզարգացնենք տուրիզմը՝ իր աﬔնատարբեր ճյուղերով»,-ներկաներին դիﬔց մարզպետը: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ոչ ﬕայն մասնակցենք հանգստյան սեզոնի բացմանը, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում տուրիզﬕ հետագա զարգացմանը: Ողջունում եմ Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի, ինչպես նաեւ առանձին քաղաքային համայնքների ﬕջեւ հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը տուրիզﬕ ոլորտում եւ ﬕաժամանակ ցանկանում, որ բոլորս աﬔն օր անհանգստանանք Սեւանի մաքրության պահպանման համար»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը: Հանգստյան սեզոնի բացուﬓ ուղեկցվեց գեղարվեստական ծրագրերով, որոնք հանդիսության մասնակիցներին մատուցեցին Սեւանի մշակույթի կենտրոնի, Սեւանի դպրոցների եւ «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ երգի-պարի խմբերի սաները: Ինչպես «Արﬔնպրես»-ին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը, հուլիսի 1-ից բացված հանրային երեք լողափերում 12-ժամյա փրկարարական ծառայություն է իրականացնելու Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարական հատուկ ջոկատը: «Մեր ջրափրկարարները հսկողություն են իրականացնելու աﬔն օր, ժամը 9-ից ﬕնչեւ 21-ը: Մենք ապահովված ենք անհրաժեշտ լողաﬕջոցներով ու տեխնիկական ﬕջոցներով, ջրափրկարարների անհրաժեշտ անձնակազմով: Հարկ եղած դեպքٳմ հսկողությունը կարող ենք դարձնել շուրջօրյա, եթե դրա կարիքը զգացվի: Մենք արձագանքելու ենք նաեւ բոլոր այն կանչերին, որ կստանանք մարզի աﬔնատարբեր տարածքներից»,-ներկայացրեց փրկարարական վարչության պետը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազﬕ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ՝ հուլիսի 1-ից հանրային լողափերից օգտվողների համար գործելٳ է 2 բուժկետ եւ շտապօգնության ծառայություն: «Շտապօգնության ծառայությունը գործում է պետավտոտեսչության կետի մոտ՝ Երեւան-Սեւան մայրուղու վրա, իսկ բուժկետերը՝ Հանրային թիվ 1 եւ Քաղաքային լողափերում՝ ժամը 9-ից ﬕնչեւ 21-ը»,- ներկայացրեց Անուշ Պողոսյանը: Միջոցառման ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ «Ստորջրյա հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավարը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Սեւանա լճում ստորջրյա հետազոտություններ իրականացնելու նպատակով: «Մեր նպատակը Սեւանա լճում մանրակրկիտ ստորջրյա հետազոտության իրականացուﬓ է, գիտական ուսուﬓասիրությունների ﬕջոցով բազմաթիվ հարցերի ու գաղտնիքների պարզաբանուﬓ ու բացահայտումը: Այս հուշագիրն ավելի շատ գիտական ուղղվածություն ու նշանակություն ունի»,-ամփոփեց նախարար Արծվիկ Մինասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/897264/#.WVjSy7mxvSE.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner