Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/06/2018
Տեղեկատվական ցուցանակներ են տեղադրվել Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների և թերակղզու առավել տեսանելի, բազմամարդ վայրերում

Սևանի տարածաշրջանում ամառային շրջանը սկսված է, էլի մի քանի օր, և զբոսաշրջային հոսքերը կավելանան: Ավելանալուն զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում զբոսաշրջիկների համար ստեղծել առավել հարմարավետ և հասանելի պայմաններ ու հնարավորություններ, իրենց համար անծանոթ միջավայրում կողմնորոշվելու հնարավորություն:
Դրանցից հերթականն էլ տեղեկատվական ցուցանակների առկայությունն է, որոնք զբոսաշրջիկի հուսալի ուղեկիցներն են:
Դեռևս անցյալ տարի, երբ IRAPA հարթակի ներկայացուցիչները գտնվում էին Սևանում և համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ հրավիրված էին ընդունելության, ի թիվս մի շարք ծրագրերի իրականացման, նշվեց նաև տեղեկատվական ցուցանակներ տեղադրելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ IRAPA հարթակը միավորում է հայաստանյան և ֆրանսիական 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ:
Համագործակցող կողմ են Գեղարքունիքի մարզը, Սևան և Վարդենիս համայնքները: Սևանի տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ` զբոսաշրջիկների կողմից հաճախ բարձրաձայնված խնդիրներից մեկն էլ տեղեկատվական և ուղղորդող ցուցանակների սակավությունն է:
«Հաշվի առնելով այս փաստը` IRAPA հարթակի պատասխանատուները հարցը դիտարկել են որպես առաջնահերթություն, որին հետևել է կոնկրետ քայլը, այն է` մարզի 4 քաղաքային համայնքներում և թերակղզում տեղեկատվական ցուցանակների տեղադրումը»,- ասում է Դավիթ Թորոսյանը:
Ցուցանակներն արդեն պատրաստ են, դրանք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն /տեսարժան վայրեր, գիշերակաց, սննդի օբյեկտներ և այլն/, եռալեզու են` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ունեն հետաքրքիր և գրավիչ ձևավորում, տեսանելի են նաև հեռվից:
Արդեն ցուցանակները տեղադրվել են Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների և թերակղզու առավել տեսանելի, բազմամարդ վայրերում: Սևան քաղաքում այն տեղադրվել է մուտքի մոտ, իսկ թերակղզում` ավտոկանգառի հարակից տարածքում: Դավիթ Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ տեղեկատվական շարժական գրասենյակն էլ մոտ օրերս կտեղափոխվի թերակղզի և կմատուցի անհրաժեշտ ծառայություններ մեր տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/06/14/964163/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner