Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
17/08/2016
Իտալահայ բարերարին շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հանդիսավոր պայմաններում Իտալահայ բարերար, Սեւան քաղաքում ﬕ շարք բարեգործական ձեռնարկների հեղինակ Գարեն Կոկչյանին հանձնեց Սեւանի պատվավոր ուքաղաքաց կոչման հավաստագիրը, որը շնորհվել է Սեւանի համայնքի ավագանու եւ ղեկավարի որոշմամբ: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազﬕ քարտուղար Արﬕնե Ղուկասյանը, Գարեն Կոկչյանը նման պատվի արժանացել է վերջին տարիներին Սեւան քաղաքում իրականացրած բարեգործական բազմաթիվ ձեռնարկների, ինչպես նաեւ՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման համար: «Այս տարվա հունիսին Իտալիայի Հանրապետության Ավիլիանա քաղաքում ստորագրվեց Սեւան-Ավիլիանա քույր քաղաքների համագործակցության Հուշագիրը, որը Իտալահայ բարերար Գարեն Կոկչյանի նպատակասլաց աշխատանքի արդյունքն էր: Սեւանի հետ բարեկամացած Կոկչյանը կրկին հյուրընկալվել էր ﬔզ մոտ: Այցի առաջին հասցեն Սեւանի համայնքապետարանն էր, որտեղ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կազմակերպել էր ընդունելություն: Հանդիպման սկզբում քաղաքապետն անդրադարձավ Ավիլիանա կատարած աշխատանքային այցին, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին, Գարեն Կոկչյանի դերակատարմանը հայ-իտալական բարեկամության հաստատման գործում: Աշխատակազﬕ քարտուղարի կողﬕց ներկայացվեց Գարեն Կոկչյանի կողﬕց իրականացված սոցիալական, կրթական, մշակութային ուղղվածության բարեսիրական եւ բարեգործական ծրագրերը: Ապա` համայնքի ղեկավարը Կոկչյանին հանձնեց «Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանանալու հավաստագիրը, որին հաջորդեցին շնորհավորանքները»,-ներկայացրեց Արﬕնե Ղուկասյանը: Իտալահայ բարերարն իր հերթին ներկայացրեց այն ծրագրերը, որոնք առաջիկայում Սեւան քաղաքում պետք է կյանքի կոչվեն համատեղ աշխատանքի շնորհիվ: Ընդունելությունից հետո Կոկչյանը, նրա հարազատները համայնքի ղեկավարի եւ աշխատակազﬕ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Սեւան քաղաքի Իտալիայի անվան այգի, որտեղ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են խաղաﬕջոցներ եւ նստարաններ, կատարվել է ասֆալտապատում: Ի դեպ, աշխատանքների ﬕ մասն իրականացվել են իտալահայ բարերարներ Գարեն Կոկչյանի եւ Արտավազդ Սերապյանի ֆինանսական ﬕջոցներով: Կոկչյանը զբոսայգուն կից բակային տարածքին նվիրեց ֆուտբոլի դարպասներ, որոնք արդեն տեղադրվել են:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://www.armenpress.am/arm/news/857394/italahay--barerarin-shnorhvec-sevan-qaxaqi-patvavor-qaxaqacu.html#.V7XWGNPcRl4.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner