Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
08/08/2018
Սեւան քաղաքում վերականգնվում են ֆուտբոլային ավանդույթները

Սեւանում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը, որը Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի եւ Սեւան համայնքի համագործակցության արդյունքն է, դառնալու է համայնքում ֆուտբոլի դպրոցի ստեղծման լավագույն մեկնարկը, պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման նախադրյալը:
Իսկ նորաստեղծ «Յունիոր Սեւան» ֆուտբոլային թիմը փաստում է, որ Սեւանում վերականգնվում է ֆուտբոլային նախկին փառքը, որը ժամանակին կերտել է տեղի «Ախթամար» թիմը:
Արդեն մեկնարկել է ֆուտբոլի 2018-2019 թվականների Հայաստանի առաջնությունը, որի առաջին խմբին մասնակցելու իրավունք է ձեռք բերել «Յունիոր Սեւան» թիմը:
Վերջինս մասնակցելու է նաեւ Հայաստանի գավաթի խաղարկությանը: Գավաթին հավակնում են բարձրագույն խմբի թիմերը եւ 1-ին խմբի 4 թիմ, որից մեկը «Յունիոր Սեւանն» է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, «Յունիոր Սեւան»-ն իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Գյումրիի քաղաքային մարզադաշտում՝ մրցելով «Շիրակ-2» թիմի հետ: «Ֆուտբոլիստներին աջակցելու եւ քաջալերելու համար Գյումրի էր մեկնել Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Չնայած տեխնիկական խնդիրներին` «Յունիոր Սեւան»-ի ֆուտբոլիստներն իրենց պատրաստվածության եւ կամային որակների շնորհիվ կարողացան տոնել հաղթանակ` 2:1 հաշվով:
Հաջորդ խաղը Սեւանի ֆուտբոլիստները կանցկացնեն օգոստոսի 20-ին, «Ալաշկերտ-2» թիմի հետ, Ձորաղբյուրում»,- ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Սեւանը Գեղարքունիքի մարզում առաջին ու առայժմ միակ համայնքն է, որը ֆուտբոլի թիմ է ներկայացնում Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/943241.html#.W2w-yhE-mt0.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner