Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
19/10/2017
Սեւան քաղաքում կառուցվում է Պրահա-Վինոր անունը կրող այգին

Շուտով Սեւան քաղաքը կունենա հանգստի եւ ժամանցի հաճելի եւ գրավիչ անկյուն, որը կրելու է Պրահա-Վինոր անունը՝ ի նշան Սեւան եւ Պրահա քաղաքների ﬕջեւ հաստատված բարեկամության:
Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արﬕնե Ղուկասյանը, կառուցվող զբոսայգին Սեւան-Պրահա-Վինոր համագործակցության շրջանակներում իրականացվող առաջին նախաձեռնությունն է:
«Սեւանցի, Չեխիայում գործարարությամբ զբաղվող, «Ատլանտիս Դեվոլոպﬔնթ» ընկերության նախագահ Արամ Մարությանի եւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ գաղափարը դարձնել կոնկրետ ծրագիր:
Սեւանի 2-րդ եւ 3-րդ ﬕկրոթաղամասերի ﬕջնամասում գտնվող տարածքում օգոստոս ամսից ﬔկնարկած շինարարական աշխատանքները մտել են նոր փուլ:
Երբեﬓի անկանոն բանջարանոցների վերածված տարածքն օրեցօր ստանում է նոր ձեւուբովանդակություն. տարածքի հարթեցմանը, բարեկարգմանը, աստիճանների կառուցմանը հաջորդել են նոր աշխատանքներ:
Արդեն գծագրվում են ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են լուսատուներ, անցկացվել է լուսավորություն:
Նախատեսված աշխատանքների ցանկում են կանաչապատուﬓուծառատնկումը, մուտքի ձեւավորումը եւ համապատասխան գույքով կահավորումը:
Զբոսայգին հավակնում է դառնալ սիրելի եւ սպասված ոչ ﬕայն սեւանցիների, այլ նաեւ՝ քաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկների համար:
Սա նաեւ քաղաքի դիմագիծն ամբողջացնող եւս ﬔկ համայնքապահպան ձեռնարկ է, որը ապակենտրոնացված համագործակցության տեսանելի արդյունքներից է:
Պրահա-Վինոր զբոսայգու հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով` երկու կողﬔրի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-հավաստեց Արﬕնե Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/909533/sevan-qaxaqum-karucvum-e-praha-vinor-anuny-krox-aygin.html#.WemD8oSIJRc.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner