Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/05/2018
Սևանը դիմավորեց իր լավագույն մարզիկներին

Դեռևս այս տարվա փետրվար ամսին սևանցի ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը դարձավ Դյուցազնագրքի հերոս` պոկելով 260 կգ ծանրաձողը:
Նա գերազանցեց իր իսկ կողմից դեռևս տարեմուտին սահմանած 230 և 250 կգ ռեկորդները:
Այդ ժամանակ 29-ամյա ռեկորդակիր մարզիկը հայտնեց, որ պատրաստվում է Ուկրաինայի Լուցկ քաղաքում ՀՀ հավաքականի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Ռեկորդից ամիսներ անց` մայիսի 15-ին, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիկ, մարզիչ Յուրի Սարգսյանի սան Վարազդատը գրանցեց հերթական հաղթանակը` նվաճելով 2 ոսկե մեդալ, դառնալով աշխարհի չեմպիոն: Վարազդատը /67.5կգ/ 2 վարժության արդյունքում բարձրացրել է 385կգ:
Գրանցված արդյունքը բավական էր 3-րդ վարժությունը չկատարելու համար:
Ն. Դագարյանի անվան մարզադպրոցից աշխարհի առաջնությանը մասնակցում էր նաև մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը` 15-ամյա Կարեն Առաքելյանը /82կգ/:
Կարենն էլ աչքի է ընկել բարձր պատրաստվածությամբ, ֆիզիկական լավագույն որակներով: Նա 3 վարժության արդյունքում գրանցել է 450կգ: Ձգում վարժության ժամանակ բարձրացրել է 200կգ, նվաճել ոսկե մեդալ, իսկ ընդհանուր արդյունքներով` արծաթե մեդալ:
Նախօրեին սևանցի մրցանակակիրներին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայան էր մեկնել ներկայացուցչական պատվիրակություն` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ:
Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի կատարումների ուղեկցությամբ մեր մարզիկներին դիմավորեցին համայնքի ղեկավարը, մարզադպրոցի տնօրենը, մարզիչներն ու մարզիկները, համայնքի ավագանու անդամներ: Դիմավորման արարողակարգը շարունակվեց նաև Սևանում:
Օրը վերածվել էր տոնակատարության, որն ուղեկցվում էր շնորհավորանքներով և բարեմաղթանքներով:
«Սևան» պարային համույթի սաների կատարումները հաջորդում էին միմյանց: Առաջիկայում էլ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ կկազմակերպվի ընդունելություն, որին կմասնակցեն աշխարհի առաջնության մրցանակակիրներն ու նրանց մարզիչները:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/05/22/958620/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner