Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
28/12/2017
Սեւանում ընտրվել են տարվա 10 լավագույն մարզիկները

Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում ամփոփվել է աշխատանքային հերթական տարին, որի ընթացքում ի ﬕ են բերվել գրանցված ու նքներնուարդյ ձեռքբերուﬓերը, ընտրվել տարվա 10 լավագույն մարզիկները:
Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազﬕց, տարվա ընթացքում, ի թիվս ﬕ շարք ձեռքբերուﬓերի, 10 լավագույն մարզիկների ընտրության առանցքում է եղել հանրապետական եւ ﬕջազգային մրցուﬓերին եւ առաջնություններին սեւանցի մարզիկների մասնակցությունը:
«Մարզադպրոցի սաները ոչ ﬕայն մասնակցել են տարբեր մրցուﬓերի, այլ նաեւ տուն են վերադարձել մրցանակային տեղեր գրաված, ինչը մարզչական նպատակաուղղված աշխատանքի, դպրոցի տնօրինության ջանադիր գործունեության վավերագիրն է: Մարզադպրոցի մասնագիտական խորհուրդը, ամփոփելով անցնող տարին, «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում հաղթողներ է ճանաչել 10 մարզիկների՝ թաեքվոնդոիստներ Էդվարդ Միրզոյանին եւ Դավիթ Թորոսյանին, կանոէ մարզաձեւի ներկայացուցիչներ Նորիկ Մարգարյանին, Դավիթ Մարաբյանին եւ Վահե Դավթյանին, ուժային եռամարտիկներ Կարեն Առաքելյանին եւ Վարազդատ Հակոբյանին, ծանրամարտիկ Կարեն Խաչատրյանին, առագաստանավորդներ Գուրգեն Խաչատրյանին եւ Հովսեփ Թադեւոսյանին:
Տարվա լավագույն մարզիչներ են ճանաչվել առագաստանավային սպորտի մարզիչ Հայկ Սուքիասյանը, թաեքվոնդոյի մարզիչ Խաչիկ Թորոսյանը, թիավարության մարզիչ Վարուժան Հակոբյանը, ծանրամարտի եւ ուժային եռամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը եւ բռնցքամարտի մարզիչ Հովիկ Վարդանյանը»,-նշեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արﬕնե Ղուկասյանը: Մարզիկների եւ մարզիչների ﬔծարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում, որի ընթացքում պարգեւատրվեցին տարվա 10 լավագույն մարզիկները, 5 լավագույն մարզիչները, վետերան մարզիչները, ֆիզկուլտուրայի լավագույն ուսուցիչները, հաշմանդամություն ունեցող մարզական առաջնությունների մասնակիցները: Ներկաներին ողջունեց եւ պարգեւները հանձնեց Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Պարգեւատրման արարողակարգն ուղեկցվեց մարզադպրոցի տարբեր խմբերի սաների ցուցադրական ելույթներով: Տարեվերջյան հանդիսությանը հնչեղություն հաղորդեց ծանրամարտիկ Վարազդատ Հակոբյանը, ով «Դյուցազնագրքի» ռեկորդ սահմանեց` պոկելով 240 կիլոգրամանոց ծանրաձողը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/print/917835/sevanum-yntrvel-en-tarva-10-lavaguyn-marziknery.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner