Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/04/2018
Շուրջ 700 մարդ, 13 միավոր տեխնիկա Սևանում՝ համապետական շաբաթօրյակին

«Մաքուր Հայաստան» ծրագիրն արդեն բոլոր է մեկամյակը, և դրա շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակները դարձել են բակն ու փողոցը, մեր շրջապատը մաքրելու լավագույն ձեռնարկներից մեկը: Այս տարի համապետական շաբաթօրյակների մեկնարկը տրվեց ապրիլի 14-ին, որին միացավ նաև Սևան համայնքը: Շաբաթօրյակը կազմակերպած անցկացնելու նպատակով, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով, քարտեզագրվել է համայնքի ողջ տարածքը` ըստ տեղամասերի, նշանակվել են պատասխանատուներ, իրականացվել է իրազեկման գործընթաց, նախապատրաստվել է համապատասխան տեխնիկա: Ինչպես նշված էր համայնքի ղեկավարի ուղերձում, «մաքրությունը կենսակերպ դարձնելու գործում մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը, կարևորում ենք յուրաքանչյուրիդ մասնակցությունը և սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ: Դուրս եկեք բակ ու փողոց, ցուցաբերեք քաղաքացիական պատասխանատվություն` դառնալով քաղաքի սրտացավ տանտեր մեր քաղաքի բարեկարգ և ներկայանալի տեսքը ապահովվելու է ձեր ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ»: Չնայած անձրևոտ օրվան` շատ կազմակերպություններ և ընկերություններ, հաստատություններ և տնտեսվարող սուբյեկտներ պարտաճանաչ ձևով կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Շաբաթօրյակին մասնակցեց շուրջ 700 մարդ, օգտագործվեց 13 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի աշխատանքները վերահսկում և համակարգում էր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը` ընթացքում տալով համապատասխան հանձնարարականներ: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Այցի ընթացքում, փոխնախարար Վարազդատ Կարապետյանի. Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ,Լոքյանը շրջել է քաղաքում. միաժամանակ ծանոթացել պետական սուբվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/04/14/949379/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner