Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/01/2018
Սևանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Հունվարի 15-ին Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակը շնչում էր տոնական տրամադրությամբ: Սևանցիները բանակ էին ճանապարհում իրենց 18-ամյա զավակներին, ովքեր օրեր անց համալրելու են Հայոց զինված ուժերի շարքերը: 2018թ-ի ձմեռային զորակոչը մեկնարկեց երգ ու պարով, շնորհավորանք-բարեմաղթանքներով, «բարի ճանապարհ»-ի, «անփորձանք ծառայության» և «բարի վերադարձ»-ի պատգամներով:
Հանդիսավոր արարողակարգի մասնակիցներին` նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին շնորհավորանքի խոսքեր հղեցին Սևանի տարածաշրջանի զինկոմ, փոխգնդապետ Տիգրան Աթայանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, պարտքի և պատասխանատվության մեծագույն զգացում:
Սևանի տարածաշրջանի հոգևոր հովիվներ տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը և տեր Նշան քահանա Սարգսյանը բարի մաղթանքներին միախառնեցին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության և Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության:
Օրերս զորացրված սևանցի Վահե Սաղաթելյանի «Հայկական բանակ» երգի կատարումն էլ իր շուրջպարի մեջ առավ բանակ գնացողներին և պատանի երկրապահներին:
Տղաների համար հաճելի անակնկալ էին պատրաստել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և Սևանի տարածաշրջանի զինկոմ Տիգրան Աթայանը, որը նվերների տեսքով հանձնեցին հանդիսության ավարտին: Ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ բանակ գնացող տղաներն ու նրանց հարազատները հրաժեշտ տվեցին միմյանց: Իսկ առջևում բանակային ծառայության երկու տարիներն են:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/01/15/931172/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner