Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
11/11/2018
Տարվա լավագույն քաղաք է ճանաչվել Սևանը, լավագույն գյուղ՝ Գառնին. անց է կացվել Տարվա լավագույն համայնք մրցանակաբաշխությունը

Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 11-ին, կազմակերպվեց «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով ընդունելություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում կայացավ «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ «Տարվա լավագույն համայնք» մրցույթն անց է կացվում 2006 թվականից՝ «Հայաստանի համայնքների միության» ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ «Մրցանակները կրկնակի արժևորվում են նրանով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրը։ Այս տարի մենք դիմավորում ենք Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյակը՝ «Նոր Հայաստանում՝ նորացված համայնքներ» կարգախոսով»,- նշեց Երիցյանը:
Վերջինս ընդգծեց, որ ընտրությունն իրականացվում է հանձնաժողովի միջոցով:
Նա շեշտեց, որ մրցույթին մասնակցելու համար մասնակիցներն ուղարկում են հայտեր և համայնքի ղեկավարներից կազմված հանձնաժողովը որոշում է հաղթողներին: «Ամեն տարի անվանակարգերն ավանդաբար պահպանվում են:
Սովորաբար լինում է երկու հիմնական մրցանակ՝ «Լավագույն քաղաք» և «Լավագույն գյուղ», բայց լինում են նաև «Մաքուր համայնք», «Բարեկարգ համայնք» և այլ անվանակարգեր:
Բալային համակարգով վերջին 1 տարվա կատարած աշխատանքների հիման վրա գնահատվում են համայնքներն, ապա որակական քննարկում է լինում ու սահմանվում են հաղթողները»,- ասաց Երիցյանը:
«Լավագույն քաղաք 2018» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը, «Լավագույն գյուղ 2018» անվանակարգում՝ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղը:
Էմին Երիցյանն ասաց, որ անցյալ տարի Սևանը բավականին շատ ուղղություններով լավ նախաձեռնություններ է իրականացրել՝ քաղաքի բարեկարգում, տնտեսական զարգացման ծրագրով է հանդես եկել:
Գառնին նույնպես բավականին լավ ցուցանիշներ ունի՝ այն էապես տարբերվում էր մնացած համայնքներից:
«Հանձնաժողովի անդամների մոտ որևէ կասկած անգամ չառաջացավ այս ընտրության հարցում»,- նկատեց Հայաստանի համայնքների միության նախագահը:
Ընդհանուր առմամբ 502 համայնքից հայտեր ստացվել է ընդամենը 49-ից:
Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մեկնարկի մասին:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/954076.html?fbclid=IwAR2JQRHI5sUFDiwevCOyVyEr9Injq9cohpZzeTT-fWnhJgdMmBMUeYbPpvQ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner