Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/06/2018
Մեկնարկեց Սահմանից սահման նախագիծը, որին մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

Սևանի թերակղզու շաբաթօրյա առավոտը կամավորական շունչ էր ստացել:
Այստեղ էին հավաքվել Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամները:
Չնայած ոչ բարենպաստ եղանակին` վեցտասնյակից ավելի կամավորներ իրենց քայլերթով, որը նվիրված էր վաղամեռիկ կամավոր Հաննա Հանթլիի հիշատակին, հաղթահարեցին թերակղզուց Սևան քաղաք ձգվող ճանապարհը:
Կամավորների առաջին կանգառը քաղաքի Բոհեմ արվեստանոց-թեյարանն էր, որի հարակից տարածքում շաբաթներ առաջ հիմնվել է Հիշատակի պուրակ:
Տրամադրություն ստեղծող արվեստանոց-թեյարանում նրանց կարճատև հանգիստն ուղեկցվեց թեյախմությամբ, գաթայի հյուրասիրությամբ, հաճելի խոսք ու զրույցով, ծանոթություններով:
Քիչ անց կամավորներին և սևանցիներին միացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Անչափ կարևորելով նման նախագծերի իրականացումը, որը տվյալ երկրին ծանոթանալու բավականին ինքնատիպ տարբերակ է, պարոն Ռիչարդ Միլսը ողջունեց բոլոր մասնակիցներին, խորհրդանշական համարեց այստեղից 3 ուղղություններով շարժվելու և սահմաններ գծելու կամավորների հերթական քայլը:
Նախաձեռնությունը նվիրված էր Սևանում 5 ամիս կամավորական գործունեություն իրականացրած, մի շարք ծրագրերի համահեղինակ, սևանցիներին սիրելի դարձած Հաննային, ում կյանքի թելը կտրվեց անցյալ տարվա հոկտեմբերին:
Ինչպես նշեց «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը, Հաննան իր մահից հետո էլ համախմբեց բոլորին, և յուրաքանչյուրն իր մեջ կրում է այդ լուսավոր աղջկանից մի մասնիկ: Օրվա համար նախապատրաստվել էր ևս մեկ հաճելի արարողակարգ:
Հավաքվածները Հիշատակի պուրակում դրեցին փոքրիկ արահետի գունավոր հիմքը ՝ ծածկելով արահետը նախօրոք և օրվա ընթացքում նկարազարդված քարերով՝ բերված Սևանա լճից՝ խորհրդանշելով Հաննայի ստեղծագործ կերպարն ու մեծ սերը Սևանա լճի հանդեպ։ Սևանյան կանգառին հաջորդեց «Սահմանից սահման» նախագծի հաջորդ փուլը. կամավորները բաժանվեցին մի քանի խմբի և, անտեսելով եղանակային ոչ բարեհաճ պայմանները, շարժվեցին տարբեր ուղղություններով` իրենց սահմանները գծելով Հայաստանում:

ԱՌԱՎՈՏ
http://www.aravot.am/2018/06/04/961600/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner