Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/03/2018
Գեղարքունիքում առաջին սուբվենցիան կստանա Սեւան համայնքը

Գեղարքունիքի մարզում Սեւան քաղաքը դարձավ առաջին համայնքը, որտեղ առաջիկայում ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն կարգով կիրականացվի ճանապարհաշինական խոշոր ծրագիր:
Ինչպես Գեղարքունիքի մարզպետարան կատարած աշխատանքային այցի ընթացքում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում կավարտի Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացված հայտերի քննարկումը, իսկ առայժմ սուբվենցիոն տարբերակով կյանքի կկոչվի Սեւան համայնքի կողմից ներկայացված ծրագիրը:
«2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների շնորհիվ իրականացվող ծրագրերը համայնքային զարգացման լուրջ հեռանկար են խոստանում, քանզի կառավարությունը դրանք պատրաստ է համաֆինանսավորել 60 տոկոսի չափով: Համայնքներից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը պահպանվում է, իսկ ֆինանսավորման չափը փոփոխվում ՝ ելնելով ծրագրերի տնտեսական կամ սոցիալական բնույթից»,- նշեց Վարազդատ Կարապետյանը:
«Սուբվենցիոն կարգով իրականացվելու է Սեւան քաղաքի Չարենցի փողոցի հիմնանորոգման ծրագիրը: Ծրագրի արժեքը կազմում է 107 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը:
Առաջիկայում կհայտատարվի շինարարության մրցույթ, իսկ շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն ամռանը»,-նշեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը:
Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ ՀՀ տարածքների համաչափ զարգացման մեկ այլ ծրագրով կառավարությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել համայնքներում սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնող գործարարներին: Վերջիններիս տրամադրվող 1 վարկի տոկոսների սուբսիդավորման համար կառավարությունը պատրաստ է ծախսել մինչեւ 20 միլիոն դրամ:
«Այս տարի կառավարությունը նախատեսում է աջակցության նոր ծրագրեր առաջարկել հատկապես խոցելի տարածքների համար, ինչից անմասն չպետք է մնան նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքները»,-հավաստեց նախարարի տեղակալը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/927231/gexarquniqum-arajin-subvencian-kstana-sevan-hamaynqy.html#.WrObvq6NWPo.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner