Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/03/2018
Գեղարքունիքում 1 արևային և 2 հողմային էլկայան կկառուցվի

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրն իրականացնել:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտնել է մարզպետ Կարեն Բոթոյանը:
Մարզպետի խոսքով՝ մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունըհողմակայանների կառուցումն է: «Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, և բավարար տվյալների դեպքում 2018 թվականին կմեկնարկի 150 Մվտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ $40 մլն ներդրումային ծավալով»,- հայտնել է մարզպետը: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ Аccess Infra Central Asia ընկերությունն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա տարածքի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132,5 Մվտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 մլրդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ:

ՊԱՆԱՐՄԵՆԻԱ
http://www.panarmenian.net/arm/news/253489/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner