Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
12/11/2018
Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ

Սեւանի քաղաքապետարանում, համայնքի աշխատակազմի եւ ավագանու մասնակցությամբ ամփոփվել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի պաշտոնավարման երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքի հանրագումարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, Սարգիս Մուրադյանի պաշտոնավարման երկու տարում Սեւանում գրանցվել են նկատելի ձեռքբերումներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
«2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքներն ակնառու են. սեփական եկամուտները հավաքագրվել են 97.8 տոկոսով:
Համայնքը պարտքեր չի կուտակել, ավելին` մարել է դեռեւս 2016 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակված 172.3 մլն դրամ պարտքից 115 մլն դրամը: Հիմնանորոգվել է թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի շենքը:
Կառուցվել եւ արդեն գործում է Սեւանի բժշկական կենտրոնի մասնաշենքը: Կառուցման փուլում է ժամանակակից չափանիշներին համապատասխան ֆուտբոլի մարզադաշտը, ստեղծվել է «Յունիոր Սեւան» ֆուտբոլային ակումբը` համանուն թիմով, որը ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատարն է:
Իրականացվել է Սեւան քաղաքի միկրոթաղամասերի ջրամատակարարման ներքին ցանցերի հիմնանորոգում (մոտ 2կմ)` համագործակցությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի: Ստեղծվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան Պրահա-Վինոր այգին, ընթացքի մեջ են քաղաքի մշակույթի պալատի շենքի հիմնանորոգման աշխատանքները:
Կառուցվում է բիզնես կենտրոն` «ԵՄ-ն Սեւանի համար` բիզնեսի զարգացման եւ նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակում:
Ասֆալտապատվել են այնպիսի փողոցներ, որոնք տասնամյակներ շարունակ գրեթե անանցանելի էին, դրանք են՝ Չարենց, Հրազդան, Սարգիս Սեւանեցի եւ Աբովյան փողոցներ: Փոսային եւ մասնակի ասֆալտապատում է իրականացվել 11 փողոցում, 2 հրապարակում՝ 4500 քմ ընդհանուր մակերեսով:
Ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը 11 փողոցում, 5.5 կմ երկարությամբ, կառուցվել է հանրային 2 զուգարան:
Բազմաբնակարան շենքերի երկու բակերում տեղադրվել են բակային խաղամիջոցներ: Իրականացվել է բազմաբնակարան 27 շենքերի ջրագծերի, կոյուղագծերի, ջրհորդանների, մուտքերի վերանորոգում, տանիքների մասնակի նորոգում:
Տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ համայնքի նախադպրոցական եւ արտադպրոցական հաստատություններում:
Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաոլորտ ծրագրեր` զբոսաշրջային, առողջապահական, ֆրանսախոսության տարածման:
Միջին եւ փոքր բիզնեսի խթանմանն ուղղված ծրագրերի արդյունքում համայնքում ստեղծվել է 54 նոր աշխատատեղ: Կառուցվում է հանդիսությունների սրահ, որի գործարկմամբ ապահովվելու է 30 նոր աշխատատեղ:
Անցկացվել է «Սևան» երաժշտական միջազգային փառատոնը, սեւանցի երիտասարդները մասնակցել են DIVERCITES միջազգային փառատոնին, «Արի, պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբին:
Սեւանցի մարզիկները մասնակցել են մարզական միջազգային եւ հանրապետական առաջնություններին` գրանցելով հաղթանակներ:
Համայնքում գործում է 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ծնողական վարձավճարները զրոյացված են:
Նորարարական գաղափարներից մինչեւ այլընտրանքային էներգիայի համակարգի ներդրում, սոցիալական ձեռնարկատիրությունից մինչեւ ապակենտրոնացված համագործակցություն, միջազգային երաժշտական փառատոնից մինչեւ համայնքապահպան ծրագրեր, մարզամշակութային ռիթմի ապահովումից մինչեւ մաքուր ու բարեկարգ համայնք, եւ այս ամենը համայնք-բնակիչ համագործակցության, մասնակցային կառավարման, թափանցիկ եւ հաշվետվողական աշխատանքի շնորհիվ:
Եվ պատահական չէր, որ Սեւանը «Հայաստանի համայնքների միության» կողմից ճանաչվեց Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքային համայնք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը՝ հավելելով, որ աշխատանքային հերթական տարին էլ համայնքի ղեկավարի, ավագանու եւ համայնքապետարանի աշխատակազմի համար խոստանում է լինել նույնքան արդյունավետ եւ իրականացվող ծրագրերով հագեցած:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/954178.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner