Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/07/2018
Վարդենիսում կկազմակերպվի վերականգնվող էներգիայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հուլիսի 20-21-ին կկազմակերպվի վերականգնվող էներգետիկայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես, որին մանսակցելու հայտ են ներկայացրել այս ոլորտում մասնագիտացված «Շտիգեն», «Էկովիլ», «ՖրինԷներջի», «SolarEss» ընկերությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արեւային էներգիայի ծրագրի» համակարգող, Սեւան- Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը, ցուցահանդեսը նվիրված է Վարդենիսում գործող «Արեգ» բարեգործական հիմնադրամի տարեդարձին:
«Դեռևս 2015 թվականին Ֆրանսիայի Ռոման քաղաքի «Հայոց բարեկամական միությունը» նախաձեռնեց արեւային էներգիայի ոլորտում ծրագիր, որի նպատակն էր օգնել ընտանիքներին՝ օգտագործելու արեւային էներգիան, կատարել տնտեսումներ:
Ծրագիրն ընդլայնելու եւ զարգացնելու նպատակով միության կողմից Ռոմանի քույր քաղաք Վարդենիսում 2017 թվականին հիմնվեց «Արեգ» հիմնադրամը, որը գործունեությունէ ծավալում վերականագնվող էներգիաների ոլորտում:
Արեւային տեխնոլոգիաներն այս ձեւաչափով ներկայացնելն ունի մի քանի նպատակ` ի ցույց դնել արեւային էնեգետիկայի լուծումները, այն հասանելի դարձնել շահառուներին եւ պոտենցիալ գնորդներին, տեղում ստանալ պատվերներ, ապահովել արտադրողի եւ սպառողի կապը, ձևավորել մշակույթ՝ օգտագործելու մաքուր, կայուն, անվճար ռեսուրս հանդիսացող արեւային էներգիան:
Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արեգ» հիմնադրամի շուրջ միավորվել են Գրենոբլի քաղաքապետարանը, Ռոման քաղաքի Հայոց բարեկամության միությունը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Լայոնս» ակումբը, Իզերի դեպարտամենտը, Օվերն Ռոն- Ալպ տարածաշրջանը: Հուլիսի 20-21- ին անցկացվող էքսպո- ցուցահանդեսի շրջանակներում մասնակից ընկերություններին տեղում տրվելու են պատվերներ: Շահառու ընտանիքներն ու հանրային կառույցներն իրենք են ընտրելու այն ընկերություններն, որոնց հետ աշխատելու են: «Արեգ»- ի կողմից հիշյալ ընկերություններին տրվելու են պատվերների ցանկն ու նախահաշիվները: Արդեն հստակեցված են պատվերների քանակը, պատվիրատուները: Այսպես` Ռոմանի Հայոց բարեկամության միության կողմից տրվելու է 20, Օվերն Ռոն Ալպ տարածաշրջանի հայկական ասոցիացիաների ֆեդերացիայի կողմից` 6, Լայոնս ակումբի կողմից` 8, Դրոմի դեպարտամենտի եւ«Արեգ» հիմնադրամի կողմից՝ 4-ական պատվեր»,-ներկայացրեց Նելլի Ստեփանյանը: Պատվերները ներառում են հոսանքի ֆոտովոլտային եւ ջրատաքացման համակարգեր: Նույն աղբյուրի համաձայն՝ «Արեգ»-ի մեկ տարվա գործունեության ընթացքում տեղադրվել է 43 արեւային ջրատաքացուցիչ Սեւան, Վարդենիս եւ Շուշի քաղաքներում, որից 5-ը նվիրատվություն է եղել Վարդենիս եւ Սեւան համայանքների մանկապարտեզներին: Վարդենիսում 3 տարվա ընթացքում տեղադրվել է 70 ջրատաքացուցիչ, եւ առկա դրական փորձը կարող է տարածվել ողջ մարզում: Էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու են Ֆրանսիայի դեսպանատան, գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/940760.html#.W0ig0c01tPM.facebook

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner