Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/11/2018
Սևանցի եռամարտիկների հերթական հաղթանակը

Նոյեմբերի 16-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց փաուերլիֆտինգի` ուժային եռամարտի Եվրոպայի առաջնություն:
ՀՀ հավաքականի կազմում էին նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող եռամարտիկները, ովքեր արդեն իսկ զինանոցում ունեին մի քանի նշանակալի հաղթանակ:
Թբիլիսիում էլ նրանք ներկայացան կամային և ֆիզիկական բարձր որակներով, հանդես եկան մեծ պատրաստվածությամբ, որի արդյունքում իրենց և հավաքականի համար գրանցեցին հերթական հաղթանակները:
Եռամարտիկ Վահե Առաքելյանը /52կգ/ ուժային եռամարտ մարզաձևում ցույց տվեց 245կգ արդյունք, գետնից ձգում վարժությունում` 120կգ` իր համար ապահովելով երկու առաջին մրցանակային տեղ:
Մեր մյուս մարզիկը` Արթուր Ակիշինը /82.5կգ/, ևս հանդես եկավ փայլուն ձևով և ուժային եռամարտից ցույց տվեց 390կգ արդյունք, գետնից ձգում վարժությունում` 120կգ` դարձյալ նվաճելով 2 առաջին մրցանակային տեղ:
Ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը /67.5կգ/ ուժային եռամարտ մարզաձևում գրավեց 2-րդ մրցանակային տեղը` 425 կգ արդյունքով, գետնից ձգում վարժությունում իր քաշային կարգում նա առաջինն էր` 185կգ արդյունքով:
Հավաքականում մարզիկ, ինչպես Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը հայտավորվեց գրեթե վերջին պահին և ՀՀ հավաքականի համար ապահովեց նաև թիմային կազմով 1-ին մրցանակային տեղ: Գառնիկը /82.5կգ/ մասնակցեց գետնից ձգում վարժությանը, ձգեց 140կգ, նվաճեց 1-ին մրցանակային տեղը:
Այս մարզաձևը վերջին տարիներին Սևանում ապրում է որակական աճ` ներգրավելով առավել մեծ թվով մարզիկների: Վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանի սաները Սևան քաղաքի և հանրապետության համար նվաճեցին հերթական հաղթական միավորները, իսկ առջևում նոր մրցելույթներ են, որոնց նախորդելու են ամենօրյա տքնաջան պարապմունքները:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2018/11/20/994539/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner