Այսօր: Չորեքշաբթի, 27 Մարտի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 280
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 26/02/2018 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԷԴՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց 2017թ. կատարված աշխատանքներին, ամփոփվեցին գրանցված արդյունքները, այնուհետև համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Բովանդակություն *

Հանձնարարվեց`


է. Ղազարյանին`

- Պարտքերի աստիճանական մարման նպատակով ժամանակացույցի կազմում /«Սուարդի»/.
- Բազաների ճշտման գործընթացի կազմակերպում.
- Եռամսյակը մեկ ծանուցագրերի ուղարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց.  Տույժ-տուգանքների մասով աշխատանքների կազմակերպում.
- Իրականացնել գույքագրում համայնքի վարչական տարածքում.

Էդվ. Ղազարյանին`

- Ինքնակամ շինությունների մասով աշխատանքների կազմակերպում. դրանք գույքահարկի բազայում ներառում.
- Համայնքի տարածքում առկա ավտոտնակների քանակի և հասցեների ճշտում. դրանք օրինական դաշտ բերելու և գույքահարկի բազայում ներառելու գործընթացի կազմակերպում.
- Տրված շինթույլտվությունների արդյունքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.
- Ապահովել համայնքի աշխատակազմի իրավաբանների հետ համագործակցված աշխատանք.

Մ. Ռաֆայելյանին և Ա. Հովհաննիսյանին`

- Մարտի 1-ից մանկապարտեզների ամենօրյա վերահսկողության իրականացում` ներառելով նորմատիվների պահպանման, երեխաների հաճախելիության բաղադրիչները.

Մ. Ռաֆայելյանին`

- Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել և ներկայացնել առաջարկություն ՀՈԱԿ-ներում հանրային հատվածի հաշվապահության ներդրման վերաբերյալ.

Ա. Հովհաննիսյանին`

- Ապահովել համայնքի մասնակցությունը համապետական 3 միջոցառումներին.
- Ամառային շրջանի հետ կապված միջոցառումների ծրագրի կազմում, ներառյալ ձկան փառատոնի կամ համտեսի անցկացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

Ա. Ավետիսյանին`

- Մանկապարտեզների տնօրենների կողմից ներկայացված տնտեսական ծախսերի բացված նախահաշիվների ապահովում.

Պ. Պետրոսյանին`

- Կազմակերպել գույքագրման, ավտոտնակների հաշվառման, ծանուցագրերի ուղարկման գործընթացը և ներկայացնել տեղեկատվություն:

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner