Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 353-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2018 թվականի N 353-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով,  հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 23-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1-ին տան բնակիչ Գևորգ Սաֆարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից և իր կողմից ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը, 6.78քմ մակերեսով աստիճանները օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հարթակը և աստիճանները կառուցված են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որոնց նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Գևորգ Սաֆարյանին պատկանող և նրա կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը, 6.78քմ մակերեսով աստիճանները և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 44.10քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման:
2. 
Գևորգ Սաֆարյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 4 հասցեում գտնվող խանութին կից  ինքնակամ կառուցված 25.58քմ մակերեսով հարթակը և 6.78քմ մակերեսով աստիճանները ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 13 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner