Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 5 տան բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 5 հասցեում գտնվող առանձնատան համար /վկայական` 1153794, տրված` 30.09.2004թ./ նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 5 հասցեում գտնվող առանձնատան համար տրամադրել ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 17/1 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: