Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 498-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 498-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ և 33-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 8 / 29 բանկարանի բնակիչ Կարինե Բադալյանի դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող, ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող 800.0քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքում առանց համապատասխան փաստաթղթերի կառուցված 2.41քմ մակերեսով ավտոտնակի, 154.83քմ մակերեսով բնակելի տան, 9.48քմ ընդհանուր մակերեսով հարթակների, 8.72քմ մակերեսով պարսպի աշխատանքները և համայնքային սեփականություն հանդիսացող 188.5քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 38.38քմ մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Կարինե Ռաֆիկի Բադալյանին պատկանող, ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման համար նախատեսված 800.0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 2.41քմ մակերեսով ավտոտնակը, 154.83քմ մակերեսով բնակելի տունը, 9.48քմ ընդհանուր մակերեսով հաթակները և 8,72քմ մակերեսով պարիսպ ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինության յուրաքանչյուր 1քմ-ի համար` 1300 դրամ` ավտոտնակ` 2.41x1300=3133 դրամ, բնակելի տուն` 154.83x1300=201279դրամ, հարթակ` 9.48x1300=12324դրամ, պարիսպ` 8.72x1300=11336դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.  Սեփականության իրավունքով 
Կարինե Ռաֆիկի Բադալյանին պատկանող, ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքին կից ինքնակամ կառուցված 38.38քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 29.9քմ /, 14.95քմ մակերեսով պարիսպը և զբաղեցրած 188.5քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողամասի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված` բնակավայրի ընդհանուր օգտագործումից` բնակավայրի բնակելի կառուցապատման:
4. Կարինե Ռաֆիկի Բադալյանի կողմից ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքին կից ինքնակամ կառուցված 38.38քմ մակերեսով ավտոտնակը և 14.95քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Գրիգոր Լուսավորիչ փողոց թիվ 25 / 1 հասցե:
5. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
6. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` Կարինե Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner