Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.06թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Քաջիկ Հարությունյանի դիմումը` ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 19 / 41 հասցեում կառուցված 98.0քմ մակերեսով առևտրի սրահը և զբաղեցրած 98.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ առևտրի սրահի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 19 / 41 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 08.01.2019թ. թիվ 4-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 15.01.2019թ. պետական գրանցում ստացած 98.0քմ մակերեսով առևտրի սրահը և զբաղեցրած 98.0քմ մակերեսով հողատարածքը /առևտրի սրահը` 98x11700=1146600դրամ, հողատարածքը` 98x1242=121716դրամ/ ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.06թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 13 / 1 տան բնակիչ Քաջիկ Հարությունյանին:
2. Քաղ. Քաջիկ Հարությունյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: