Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Մ. Մկրտչյան փողոց թիվ 3 տան բնակիչ Թերեզա Շահբազյանի դիմումը` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող, ք. Սևան, Բաբաջանյան փողոց թիվ 1 / 1ա հասցեում գտնվող բնակարանի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Բաբաջանյան փողոց թիվ 1 / 1ա հասցեում գտնվող բնակարանի համար տրամադրել, ք. Սևան, Բաբաջանյան փողոց շենք 1, բնակարան 53 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Թերեզա Շահբազյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: