Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 777-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2020 թվականի N 777-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ թիվ N 912-Ն որոշման 18-րդ կետով, հիմք ընդունելով ք. Սևան, Հ. Շիրազ փողոց թիվ 47 տան բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Հ. Շիրազ փողոց թիվ 47 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 298.0քմ հողատարածքն իրեն տրամադրելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը և մայիսի 15-ից հետո կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք և օրինական ճանաչելու մասին,ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանին /ծնված՝17.04.1953թ./ պատկանող, ք. Սևան, Հ. Շիրազ փողոց թիվ 47 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570.0քմ հողատարածքին կից գտնվող 298.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանին սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանին /ծնված՝17.04.1953թ./ պատկանող, ք. Սևան, Հ. Շիրազ փողոց թիվ 47 հասցեում գտնվող 868.0քմ մակերեսով հողատարածքում 1990թ. կառուցված 390.95քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 322.19քմ/, 211.66քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես` 170.75քմ/, 24.40քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերես` 18.19քմ/, 7.11քմ մակերեսով աստիճանը, 2.67քմ մակերեսով պարիսպը, 9.92քմ և 77.85քմ մակերեսներով բաց պատշգամբները  ճանաչել Ռաֆիկ Ջավադի Խաչատրյանի սեփական գույքը:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ռաֆիկ Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner