Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 150-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2019 թվականի N 150-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշումով և հիմք ընդունելով ՌԴ քաղաքացի Աշոտ Պետրոսյանի լիազոր անձ, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 6ա տան բնակիչ Արսեն Հովհաննիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Պետրոսյանին պատկանող, ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 70 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 450.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1.28քմ մակերեսով հողատարածքը և 451.28քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` Աշոտ Պետրոսի Պետրոսյանին / ծնված` 07.01.1955թ./ պատկանող, ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 70 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 450.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1.28քմ մակերեսով հողատարածքը, 451.28քմ մակերեսով հողատարածքում 1954թ. կառուցված 108.78քմ մակերեսով նկուղը / ներքին մակերես` 87.03քմ /, 43.96քմ մակերեսով կիսանկուղ-ավտոտնակը, /ներքին մակերես` 38.20քմ /, 155.46քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 118.84քմ /, 3.6քմ մակերեսով հարթակը ճանաչել Աշոտ Պետրոսի Պետրոսյանին սեփական գույքը:
2. ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 70 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Պետրոսի Պետրոսյանին պատկանող 451.28քմ մակերեսով հողատարածքում գտնվող 1954թ. կառուցված 28.16քմ մակերեսով կիսակառույց շինությունը / ներքին մակերես` 23.83քմ/ ճ
անաչել ինքնակամ :
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Պետրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner