Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 634-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 634-Ա

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 04.12.2019Թ. N 857-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանի դիմումը՝  «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից 06.11.2019թ. տրված ժառանգության իրավունքի վկայագրում տարածքի նոտարի կողմից 15.08.2020թ. կատարված փոփոխության համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 04.12.2019թ. N857-Ա որոշման մեջ  համապատասխան փոփոխություն կատարելու և ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1624.9քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

Սևան համայնքի ղեկավարի` 04.12.2019Թ. N 857-Ա որոշման մեջ կատարել փոփոխություներ, լրացումները և որոշումը շարադրոլ նոր խմբագրությամբ՝

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ,  հիմք ընդունելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 12 տան բնակիչ Աշոտ Ասատրյանի դիմումը՝ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից 06.11.2019թ. տրված ժառանգության իրավունքի վկայագրում տարածքի նոտարի կողմից 15.08.2020թ. կատարված փոփոխության համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 04.12.2019թ. N857-Ա որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու և ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1624.9քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին`

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աշոտ Հայրիկի Ասատրյանին /ծնված` 08.01.1955թ./ պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 114քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Աշոտ Հայրիկի Ասատրյանին պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող 684քմ հողատարածքում 1990թ. կառուցված 350.42քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես`277.97քմ/, 71.87քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես` 54.75քմ/, 77.11քմ մակերեսով ավտոտնակը, / ներքին մակերես` 63.40քմ/ 48.58քմ մակերեսով գոմը, / ներքին մակերես` 35.35քմ/, 6.71քմ մակերեսով կաթսայատունը, / ներքին մակերես`5.23քմ/ 32.28քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 63.40քմ/, 4.40քմ մակերեսով հարթակը, 5.36քմ մակերեսով պատշգամբը, 5.72քմ մակերեսով պարիսպը ճանաչել Աշոտ Հայրիկի Ասատրյանին սեփական գույքը՝ տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 հասցե:
3. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքին կից գտնվող 1234.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 8 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով՝ 1քմ՝ 372.6դրամ:
4. Սեփականության իրավունքով Աշոտ Ասատրյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքին կից գտնվող 276.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 9 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Աշոտ Հայրիկի Ասատրյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով՝ 1քմ՝372.6դրամ:
5. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ասատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner