Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 2 / 36 բնակարանի բնակիչ Էմին Ավագյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք 1 / 13 և ք. Սևան, Մաշկույթի պալատից հարավ հասցեներում գտնվող հողամասերը /վկայականներ` 09012020-05-0048, 1088317 / միավորելու և միավորված հողամասերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք 1 / 13 և ք. Սևան, Մշակույթի պալատից հարավ հասցեներում գտնվող հողամասերը միավորել՝ տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 1 / 13 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Էմին Ավագյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: