Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 153-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2019 թվականի N 153-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից 29.09.2015թ. տրված թիվ 29092015-05-0032 սեփականության իրավունքի վկայականով Արտակ Սարգսյանին պատկանող, ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 / 1 հասցեում գտնվող 791.0քմ մակերեսով հողատարածքի, հողատարածքում գտնվող շենք-շինությունների գծային չափերը և տեղադիրքը` որոշում եմ.

1. Հաստատել ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 / 1 հասցեում գտնվող հողատարածքի, հողատարածքում գտնվող շենք-շինությունների գծային չափերը և տեղադիրքը` համաձայն կատարված ուղղումների` պահպանելով հողատարածքի 791.0քմ մակերեսը և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները:
2. Ք. Սևան, Հրազդան փողոց թիվ 41 / 1 հասցեում գտնվող 791.0քմ մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել ՀՀ քաղաքաշինության նախարարության` 12.03.2016թ. N 18 եզրակացությամբ հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտակ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner