Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2017ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2017թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 89.7%-ով, 592.7մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 531.6 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 61.1մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով`գերակատարում 17.3մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով` թերակատարում 78.4մլն. դրամ: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 5.0%-ով, կամ ավել եկամուտները կազմել են 25.2մլն. դրամ: 2017թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 103.5%-ով / պլան` 488.7մլն. դրամ, փաստացի` 506.0մլն. դրամ /: 2016թ. համեմատությամբ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 15.6մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2016թ. համեմատությամբ ավելացել են 3.2 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 112.2%-ով / պլան` 142.1մլն. դրամ, փաստացի` 159.5մլն. դրամ/: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 33.7%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 40.2մլն. դրամի չափով: Վարչական բյուջեի եկամտատեսակների գծով նախորդ տարվա համեմատությամբ գերակատարվել են փոխադրամիջոցների գույքահարկը / 15.6% /, շենք-շինությունների գույքահարկը` / 20.4 % /, հողի հարկը պակաս է` / 11.5% /, կամ երեք եկամտատեսակների գերակատարումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել են 18.0մլն. դրամի չափով: 2017թ. ընթացքում սեփական եկամուտները, բացառությամբ հողի հարկի և տեղական տուրքերի գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով, ընդհանուր առմամբ 19.7մլն. դրամի չափով: Հողի հարկի և տեղական տուրքերի թերակատարումների հիմնական պատճառը ազգաբնակչության և իրավաբանական անձանց անհատ ձեռներեցների վճարումների մակարդակի նվազումն է, որոնք և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 24.6%-ով / ճշտված պլան` 104.0 մլն. դրամ, փաստացի` 25.5 մլն. դրամ /: Նախորդ` 2016թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի փաստացի եկամուտները ավելացել են 9.6մլն. դրամով կամ 60.4%:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2017թ. տարեկան բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 79.3%-ով: 597.3մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 473.6 մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 20.7% / 123.7 մլն. դրամ/: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 91.6%-ով (պլան` 492.0մլն. դրամ, փաստացի ծախս` 450.8մլն. դրամ), թերակատարումը կազմել է 41.2մլն. դրամ: Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 50.3%-ը կամ 226.6մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 100.6մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (22.3%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության բնակարանային տնտեսության ծախսերը կազմել են 81.2մլն. դրամ կամ վարչական մասի 18.0%-ը: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2017թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. կրթության ծախսերը` 91.8%, մշակույթի ծախսերը` 75.0%: 2016թ. տարվա համեմատությամբ 2017թ. վարչական բյուջեի ծախսերը պակասել են 37.3 մլն. դրամ կամ 7.6%-ի չափով: 2017թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 36.6%-ով / պլան` 145.3մլն. դրամ, փաստացի ծախս` 53.2մլն. դրամ /, նախորդ 2016թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 9.6մլն. դրամ, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել 60.4%-ով: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 53.2մլն. դրամով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 30.4մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին, կամ ֆոնդային բյուջեի ծախսերի 57.1%-ը ապահովել է ոչ կապիտալ` ընթացիկ եկամուտների հաշվին: Համայնքի 2017թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 47.4մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար: 0.2մլն. դրամի չափով ընդհանուր բնույթի ծախսեր են կատարվել: Կառուցվել է 4.2մլն. դրամի փողոցային լուսավորության Իրականացվել է 2017թ. հաշվով շուրջ 11.8մլն. դրամի ասֆալտապատման աշխատանքներ:

ՊԱՐՏՔԵՐ

2017թ. հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր պարտքերը կազմել են 154.3 մլն. դրամ, այդ թվում վարչական բյուջեի մասով 3.4մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով 150.9 /97.8%/: Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկան: 2017թ. ընթացքում մարվել է 92.0 մլն. դրամ պարտք, այդ թվում` 86.7մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման, 2.8 մլն դրամի չափով` նախագծային աշխատանքների պարտք: Վարչական բյուջեի մասով մարվել է 1.6 մլն. դրամ: 2017թ. ընթացքում նոր պարտք չի կաուտակվել: 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմել են 77.2մլն. դրամ, որը ամբողջությամբ տեղափոխված է 2013-2016թթ-ից, այդ թվում` 72.0մլն. դրամը փոսային հիմնանորոգման պարտքեր : Համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար գույքահարկի տարեկան պլանը նախատեսված է եղել 23.4 մլն. դրամ, հավաքագրումը 28.2մլն. դրամ` 120.4%: Համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի հավաքագրումը, ըստ պլանային թվի, եղել է 9.1մլն. դրամ: 2017թ-ին հավաքագրվել է 8.0մլն. դրամ /88.5%/, փոխադրամիջոցների գծով գույքահարկի վճարումը կատարվել է 115.6%-ով. պլանային 57.0մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 69.5 մլն. դրամ: Առևտրի և սպասարկման գծով տեղական տուրքերի` պլանավորված 8.5մլն. դրամի դիմաց կատարողականը կազմում է 7.3մլն. դրամ /85.9%/: Համայնքի բյուջեի եկամուտների, ծախսերի կատարման, ինչպես նաև պարտքերի առաջացման, մարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը բերված է համապատասխանաբար թիվ 1, 2, 3 հավելվածներում: Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ, 83-րդ հոդվածի 2-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2,3 կետերի պահանջները`

1. Հաստատել համայնքի 2017թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը / թիվ 1, 2, 3 հավելվածները կցվում են /:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(408.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner