Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 18.01.2019թ. թիվ 4 -Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 12 -րդ կետի և հիմք ընդունելով «Կարեն» ՍՊԸ -ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Կարեն» ՍՊԸ -ին / գործունեությունը` ք.Սևան, Թերակղզու տարածք հասցե / տրամադրել 2019թվականի 3-րդ եռամսյակի համար`
1.1 հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. «Կարեն» ՍՊԸ -ին`
2.1 Սևան համայնքի բյուջեի 900165101396 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 21.000դրամ ,
3. Սույն որոշումն ուժի մեջ է` «Կարեն» ՍՊԸ -ի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: