Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 5 / 13 բնակարանի բնակիչ Սմբատ Պողոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նոր-թաղ թաղամասի արևելյան հատված հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական` 2396426 / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նոր-թաղ թաղամասի արևելյան հատված հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել ք. Սևան, Երևանյան խճուղի թիվ 21 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: