Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 773-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2020 թվականի N 773-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Ս. Սևանեցի փողոցի թիվ 21 / 20 բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 24 հասցեում գտնվող առևտրի սրահին կից կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Նաիրյան փողոցի թիվ 147 շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, առկա է բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը,  ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 24 հասցեում գտնվող առևտրի սրահին կից կառուցված 12.53քմ մակերեսով /ներքին մակերես` 11.91քմ/, 7.96քմ մակերեսով /ներքին մակերես` 7.84քմ/ և 7.77քմ մակերեսով  /ներքին մակերես` 7.21քմ/ կցակառույցները և դուռը ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված կցակառույցների յուրաքանչյուր 1քմ-ի համար 390 դրամ և ձևափոխված դռան համար՝ 1300 դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 շենքում առկա ինքնակամ կառույցները և ձևափոխման աշխատանքները:
4. Սույն որոշմամբ օրինականացման աշխատանքների պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Գնդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner