Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 18 տան բնակիչ Նարինե Գուլոյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Շինարարների-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հարավ-արևելք գտնվող հողատարածքի /վկայական` 2449218, տրված` 14.12.2007թ./ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Շինարարների-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հարավ-արևելք գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 3 / 25 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: