Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշմամբ, Սևան համայնքի ավագանու` 20.01.2017թ. թիվ 2-Ն որոշման 9-րդ կետի և հիմք ընդունելով «Սաքեյան Թագուհի» ԱՁ-ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Սաքեյան Թագուհի» ԱՁ -ին / գործունեությունը` ք.Սևան, գ. Գագարին, Կոմիտասի 4 / 3 հասցե / տրամադրել 2017թվականի 4-րդ եռամսյակի համար`
1.1 ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն;
1.2 ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. «Սաքեյան Թագուհի» ԱՁ-ին`
- Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք` 12000դրամ ,
- Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարել ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք` 12000 դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է` «Սաքեյան Թագուհի» ԱՁ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդ օրվանից: