Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 2/28 բնակարանի բնակիչ Սեդրակ Բադալյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, գ. Գագարին, Բաղրամյան փողոց հասցեում գտնվող բնակարանի համար /վկայական` 1100076, տրված` 28.09.2004թ./ նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, գ. Գագարին, Բաղրամյան փողոց հասցեում գտնվող բնակարանի համար տրամադրել ք. Սևան, գ. Գագարին, Բաղրամյան փողոց շենք 5 բն. 1 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: