Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սուսաննա, Նորիկ, Նելսոն, Մարիամ, Գոռ Սարգսյանների լիազոր անձ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 3 տան բնակիչ Սուրիկ Սարգսյանի դիմումը` սեփականության իրավունքով Սուսաննա, Նորիկ, Նելսոն, Մարիամ, Գոռ Սարգսյաններին պատկանող, ք. Սևան, Մ. Սարգսյան փողոց թիվ 4 / 8 հասցեում գտնվող բնակարանի / վկայական` 1785096 տրված` 30.09.2004թ./ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք. Սևան, Մ. Սարգսյան փողոց թիվ 4 / 8 հասցեում գտնվող բնակարանի համար տրամադրել ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց, շենք 4, բնակարան 8 հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է` Սուրիկ Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: